Ներքին 2 շաբաթ առաջ - 20:24 30-09-2026

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է Հանրապետության հրապարակի համալիրում գտնվող Կառավարական երկրորդ տան՝ Արտաքին գործերի նախարարության նախկին շենքի վերակառուցման և հարմարեցման լրամշակված նախագիծը։

Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կառույցի նախագիծն իրականացնող կազմակերպությունը բրիտանական ճարտարապետական, քաղաքաշինական և դիզայներական Foster+Partners ընկերությունն է։

Ողջունելով խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին՝ նախարարը նշել է, որ նախագիծը Գիտամեթոդական խորհրդի քննարկմանն է ներկայացվում արդեն երրորդ անգամ։ Նախորդ քննարկումների ընթացքում ներկայացվել են մասնագիտական մի շարք դիտարկումներ և առաջարկներ, որոնց հիման վրա նախագիծը լրամշակվել և կրկին ներկայացվել է խորհրդի քննարկմանը։



«Հուսով եմ՝ լրամշակված առաջարկը թույլ կտա իրականում վերակենդանացնել հրապարակի այս տարածքը՝ հաշվի առնելով երկարատև քննարկումներն ու համատեղ աշխատանքը։ Շատ կարևոր խնդիր է վերականգնել հրապարակի կենսունակությունը, այդ տարածքը վերադարձնել հանրությանը և կրկին ակտիվ շրջանառության մեջ դնել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարն ընդգծել է, որ ի սկզբանե նախագծի առանցքային նպատակներից են եղել տարածքի հասանելիության մեծացումը, դեպի հարակից փողոց նոր անցման ապահովումը և լրացուցիչ հանրային տարածքների ստեղծումը։ Նրա խոսքով՝ այս լուծումները կարող են նպաստել Երևանի կենտրոնական հատվածում հետիոտնային շարժի և անցուդարձի բարելավմանը, ինչպես նաև Հանրապետության հրապարակի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմանը։

Ժաննա Անդրեասյանն ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը կարևորել է նաև Հանրապետության հրապարակի զարգացմանն ուղղված մյուս նախաձեռնությունների համատեքստում։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից դեպի Հայաստանի պատմության թանգարան ստորգետնյա անցում ստեղծելու գաղափարին։

«Եթե կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել և ԱԳՆ նախկին շենքի մասով աշխատանքներին զուգահեռ իրականացնել նաև այս նախագիծը, ապա, ըստ էության, հրապարակին երկրորդ շունչ կտանք՝ ամբողջական լուծման տրամաբանությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարարը՝ կարևորելով նախագծի շուրջ կառուցողական մասնագիտական քննարկումը։

Նախարարը կարևորել է նաև նախագծերի շուրջ մասնագիտական համայնքի և գործընկեր կառույցների համատեղ աշխատանքը՝ ընդգծելով, որ խոշոր քաղաքաշինական և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ է գտնել այնպիսի լուծումներ, որոնք հաշվի կառնեն ինչպես մասնագիտական դիտարկումները, այնպես էլ հանրային տարածքների զարգացման և արդյունավետ օգտագործման պահանջները։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում