Արտաքին 2 շաբաթ առաջ - 20:19 30-09-2026

ՌԴ-ն նախազգուշացրել է, որ միջուկային զենք կօգտագործի, եթե ՆԱՏՕ-ն փորձի Կալինինգրադի մարզի օդային կամ ծովային շրջափակnւմ սահմանել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ Ռուսաստանից նախազգուշացում է ստացել, որ եթե ՆԱՏՕ-ն փորձի Կալինինգրադի մարզի օդային կամ ծովային շրջափակում սահմանել, Ռուսաստանը կօգտագործի իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը։

Նա նշել է, որ Ռուսաստանի գործերը Ուկրաինայում լավ չեն։

«Երբ խոսքը վերաբերում է առաջնագծին, նայեք Դոնեցկին, Սլավյանսկին, Կրամատորսկին՝ այս կարևոր քաղաքներին, ուկրաինացիները հիմա շատ ավելի լավ վիճակում են, քան ընդամենը կես տարի կամ մեկ տարի առաջ։

Նայեք, թե ինչ են նրանք անում՝ հարվածելով Ռուսաստանի խորքը և ոչնչացնելով Ռուսաստանի որոշ կարևոր լոգիստիկ համակարգեր, երբ խոսքը վերաբերում է էներգետիկ ենթակառուցվածքներին, երբ խոսքը վերաբերում է նրանց պահեստային համակարգերին և այլն։

Այսպիսով, Ուկրաինան լավ է գործում, բայց բացարձակապես ճիշտ է, որ խնդիր կա խոշոր քաղաքների և էներգետիկ ենթակառուցվածքների ու լոգիստիկայի հետ կապված, որոնք սպառնալիքի տակ են»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ