Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 22:30 30-09-2026

Հույսը դրել է Եվրոպայի վրա, թքած ունի Ռուսաստանի վրա. հարցում

Ո՞րն է քաղաքացիների համար առավել կարևոր՝ էժան գա՞զը, թե՞ երկրի անկախությունը։ ՌԴ-ն մի քանի անգամ սպառնացել է, որ կարող է թանկացնել Հայաստանին մատակարարվող գազը։ Քաղաքական համայնքից հնչում են խրոխտ գնահատականներ, թե չեն ենթարկվելու այդ սպառնալիքներին, չեն զիջելու Հայաստանի անկախությունը։ Իսկ փորձագետներն ահազանգում են, թե տնտեսական և էներգետիկ կախվածությունն օբյեկտիվորեն ազդում է պետության անկախության վրա։

Oragir.News-ը Երևանի փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելու, թե քաղաքացիների համար ո՞րն է առավել կարևոր՝ էժան գա՞զը, թե՞ անկախությունը, և նրանց կարծիքով, մե՞նք ենք որոշում մեր պետության հարցերը, թե՞ կախված ենք այլ երկրներից։

Հարցվածներից մեկը նշեց, որ թե՛ էժան գազը, թե՛ անկախությունը մեզ անհրաժեշտ են։

Քաղաքացիներից մեկն էլ պատասխանեց․ «Չգիտեմ՝ ումից ենք կախված, բայց Եվրոպան մեզ ոչինչ չի տալիս»։

Պատասխան հնչեց նաև, որ «մենք կարծես թե այսքան ժամանակ անկախ էինք» և հասկանալի է, որ նախկինում անհոգ էինք՝ «գազ էլ ունեինք, անկախություն էլ»։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ եթե գազ չլինի, ապա մեծ խնդիրների առաջ կկանգնենք։ «Ալեն Սիմոնյանը ասում է՝ 5 տեղից կարող ենք գազ ստանանք, էդ որտեղի՞ց է էդ 5 տեղը՝ Ադրբեջանը և Պարսկաստանը, ուրիշ որտեղի՞ց է ինքը գազ ստանալու, եթե Ռուսաստանը չտա»,- ասաց քաղաքացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող