Ուղիղ եթեր
Ավելին 3 շաբաթ առաջ - 17:04 30-09-2026

Ռեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC

Ամերիկյան երաժշտական պրոդյուսեր և ռեփեր Փի Դիդին (իսկական անունը՝ Շոն Քոմբս), պատիժը կրելով Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Դիքսի դաշնային բանտում, գումարի շնորհիվ օգտվում է արտոնություններից։ Այդ մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը՝ հղում անելով բանտարկյալներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրանց խոսքով՝ Քոմբսն այդ նպատակների համար ամսական հազարավոր դոլարներ է ծախսում։ Այլ բանտարկյալներ նրա համար սնունդ են պատրաստում, հավաքում, լվանում և մերսում։ Միջոցները փոխանցվում են նրանց բանտային հաշիվներին։

«Սա այն չէ, ինչ սովորաբար լինում է բանտում։ Սա ինչ-որ բան է հարուստների համար», - ասել է զրուցակիցներից մեկը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, ռեփերը մաքսանենգ հեռախոսներ է օգտագործում, գնում Remeron հակադեպրեսանտը և հանգստյան օրերին ալկոհոլ է օգտագործում, այդ թվում՝ Hennessy կոնյակ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Նյու Յորքի դատարանը Քոմբսին դատապարտել էր ավելի քան չորս տարվա ազատազրկման՝ մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով մարդկանց տեղափոխելու համար։ Երաժշտի պաշտպանությունը խնդրել էր նրան դատապարտել 14 ամսվա ազատազրկման, դատախազությունը՝ ավելի քան 11 տարվա։

Հուլիսին երդվյալների ատենակալների կոլեգիան ռեփերին մեղավոր էր ճանաչել մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով մարդկանց տեղափոխման երկու դրվագով, սակայն հանել էր շորթման և թրաֆիքինգի մեղադրանքները, որոնց դեպքում նրան ցմահ ազատազրկում էր սպառնում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք