Ներքին 2 շաբաթ առաջ - 14:24 30-09-2026

ԱԺ-ում քննարկվել են գենդերային քաղաքականությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը, փոխնախագահ Վաղինակ Վարդանովը և հանձնաժողովի անդամ Անուշ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչ, Վրաստանում և Հարավային Կովկասի հետ կապերի գծով պատասխանատու Կաորի Իշիկավային և Վրաստանի և Հայաստանի՝ ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության և ԱԺ մշտական հանձնաժողովի համագործակցության հնարավոր շրջանակներն ու ուղղությունները։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» N 1325 բանաձևով Հայաստանի երրորդ ազգային ծրագրի շրջանակում կանանց խնդիրներին, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերին:

Քննարկվել են խորհրդարանական վերահսկողությանը, հանձնաժողովի տիրույթում գտնվող ոլորտներում փորձի փոխանակմանը, գենդերային քաղաքականությանը վերաբերող, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք բնագավառներում համագործակցությանն ու դրա ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում