Ներքին 2 շաբաթ առաջ - 13:23 30-09-2026

ՊԵԿ տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի 20 անշարժ և շարժական գույք

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցրած և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար (պաշտոնակատար) Աշոտ Բաբկենի Արզումանյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

Ø 16 անշարժ գույք, որից 14-ը գտնվում է Երևան քաղաքում՝ Կենտրոն վարչական շրջանում, 1-ը՝ Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում, 1-ը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում.
Ø 3 տրանսպորտային միջոց.
Ø 8 իրավաբանական անձանցում մասնակցություն.
Ø բանկում ներդրված 60.726 ԱՄՆ դոլարի ավանդ.
Ø 254 միլիոն 505 հազար դրամ չվերադարձված փոխառության պահանջի իրավունք.
Ø 269 միլիոն 226 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
Ø 1 միլիարդ 103 միլիոն 270 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան