Ավելին 2 շաբաթ առաջ - 13:09 30-09-2026

Արքայազն Ուիլյամի համար ցավոտ հիշողություններ․ Դիանայի եղբայրը նոր մանրամասներ է ներկայացրել

Արքայազն Ուիլյամը ևս մեկ ընտանեկան կոնֆլիկտի մեջ է հայտնվել, այն բանից հետո, երբ նրա մորեղբայրը՝ արքայադուստր Դիանայի եղբայր Չարլզ Սփենսերը, իր նոր հակասական հուշագրությունում վերաբացել է անցյալի ցավոտ գլուխները։

«Արքայազն Ուիլյամի դեպքում կա դավաճանության լրացուցիչ զգացողություն, քանի որ այդ ամենը գալիս է իր սեփական մորեղբորից»,-Page Six-ին ասել է թագավորական մեկնաբան Քինսի Սքոֆիլդը։

Իր «Կարապի երգը. Դիանա, իմ քույր» գրքում 62-ամյա Չարլզ Սփենսերը բացահայտել է, որ կտրականապես դեմ է եղել Չարլզ III թագավորի ցանկությանը, որ Ուիլյամը և արքայազն Հարրին 1997 թվականին հուղարկավորության արարողության ժամանակ քայլեն մոր դագաղի ետևից։

Սփենսերը գրել է, որ բախվել է Չարլզի հետ և փորձել է նրան համոզել որոշում կայացնել։ Սակայն նրա փաստարկները ապարդյուն են եղել. Ուիլյամը և Հարրին, իրենց հոր հետ միասին, ի վերջո քայլել են Դիանայի դագաղի ետևից Քենսինգթոնի պալատից մինչև Վեստմինստերյան աբբայություն։

«Չարլզ Սփենսերը կանգնած է եղել Դիանայի հուղարկավորության ժամանակ և հրապարակավ խոստացել է, որ իր կենսաբանական ընտանիքը կպաշտպանի Ուիլյամին և Հարրիին»,-նշել է Սքոֆիլդը։

«Մոտ երեք տասնամյակ անց Ուիլյամը հետևում է, թե ինչպես է նույն մորեղբայրը վերաբացնում իր մանկության ամենատրավմատիկ իրադարձություններից մի քանիսը՝ միաժամանակ չափազանց վնասակար մեղադրանքներ ներկայացնելով իր հոր դեմ», - ավելացրել է նա։

Սքոֆիլդը կարծում է, որ Ուիլյամի մարտահրավերը կայանում է նրանում, որ նա ոչ միայն Չարլզի որդին է, այլև Մեծ Բրիտանիայի ապագա թագավորը։

«Կարծում եմ՝ Ուիլյամի շրջապատում ծագող իրական հարցն այն է, թե ինչպես պետք է 1997 թվականի վիճահարույց մասնավոր զրույցների վերակենդանացումը, ներկայիս թագավորի վրա հարձակումը և ընտանիքի պատմության ամենամութ շրջաններից մեկի վերանայումը օգուտ բերի Դիանայի որդիներից որևէ մեկին»։

Ըստ Սքոֆիլդի՝ 44-ամյա Ուիլյամը իր չափահաս կյանքի մեծ մասն անցկացրել է՝ փորձելով «գիծ քաշել» մոր հիշողության շուրջ։ Նա նաև փորձել է դիմադրել նրա կյանքի և մահվան անվերջ քննարկումներին և առևտրայնացմանը։ «Այն փաստը, որ այս սահմանն այժմ հատում է Դիանայի սեփական եղբայրը, իրավիճակը հատկապես ցավոտ է դարձնում Ուիլյամի համար»,-ասեւմ է նա։
Միևնույն ժամանակ, Սքոֆիլդը նշում է, որ աղբյուրներից լսում է Ուիլյամի և Չարլզի կողմից «զգալի գրգռվածության և զայրույթի» մասին, թեև տարբեր պատճառներով։

«Թագավորը զայրացած է այն բանից, ինչը նա ընկալում է որպես իր հեղինակության ոչնչացում՝ հիմնված գրեթե 30 տարի առաջ տեղի ունեցած ենթադրյալ մասնավոր զրույցի վրա։ Բայց Չարլզը նաև տասնամյակներ շարունակ ապրել է Դիանայի պատմության մեջ չարագործի կերպարով։ Նա ապրել է 1990-ականների թշնամանքը, իր ամուսնության փլուզումը և Դիանայի մահից հետո հանրային դաժան արձագանքը։ Այդ ժամանակաշրջանի իրադարձությունների ուրիշի տարբերակում կրկին չարագործի դերում հայտնվելը, ցավոք, նրա համար ծանոթ սցենար է»,-հսվելել է Սքոֆիլդը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան