Սպորտ 9 ժամ առաջ - 17:22 29-09-2026

Երևանը՝ ԱՊՀ մարզական մայրաքաղաք․ Հայաստանը 2029-ին կընդունի մարզական խաղերը


2029 թվականին Հայաստանը կընդունի ԱՊՀ երկրների մարզական խաղերը, իսկ Երևանը կստանա ԱՊՀ մարզական մայրաքաղաքի կարգավիճակ։ Որոշումը կայացվել է Ալմաթիում կայացած ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։

Միջոցառմանը մասնակցել են ինը երկրի՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։

Այսպիսով, 2029 թվականը Հայաստանի համար հագեցած կլինի խոշոր միջազգային մարզական միջոցառումներով։ ԱՊՀ խաղերից բացի, Հայաստանը Վրաստանի հետ համատեղ պետք է ընդունի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։

Խոշոր մարզական ծրագիր է սպասվում նաև 2027 թվականին։ Երևանում ծանրամարտի աշխարհի առաջնությունը, սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, Ֆրանկոֆոնիայի խաղերը։

Ավելի վաղ ԱՊՀ մարզական մայրաքաղաքի կարգավիճակ արդեն ստացել էր հայկական քաղաքներից մեկը։ 2024 թվականին այդ կոչումը շնորհվել էր Գյումրիին։

ԱՊՀ երկրների նախորդ մարզական խաղերը կայացել են 2025 թվականին Ադրբեջանում։ Մրցումների ծրագրում ընդգրկված էին 19 մարզաձև և 23 մրցաձև, այդ թվում՝ ակադեմիական թիավարություն, բադմինտոն, բասկետբոլ 3×3, բռնցքամարտ, ազատ ոճի, հունահռոմեական և կանանց ըմբշամարտ, կարատե, լող, վոլեյբոլ, բայդարկա և կանոե թիավարություն, սպորտային մարմնամարզություն, ցատկեր բատուտի վրա, գեղարվեստական մարմնամարզություն, ձյուդո, սեղանի թենիս, սամբո, գնդակային և ստենդային հրաձգություն, նետաձգություն, թաեքվոնդո, սուսերամարտ, ֆուտբոլ, չովգան (ձիասպորտի և մականախաղի տեսակ)։
Հայաստանը 2025 թվականի ԱՊՀ խաղերին չի մասնակցել։

2029 թվականին Հայաստանում կայանալիք ԱՊՀ խաղերի մրցումային ամբողջական ծրագիրը, մասնակիցների թիվը և այն քաղաքները, որոնք կընդունեն առանձին մարզաձևերի մրցումները, կհայտարարվեն ավելի ուշ։

Ամենից շատ դիտված

20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»