Ներքին 2 շաբաթ առաջ - 15:42 29-09-2026

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցով քաղաքապետարանը հանրային լսումների է հրավիրում

Երևանի քաղաքապետարանը հրավիրում է հանրային լսումների՝ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ներդրումային ծրագրի շրջանակում ազդեցության ենթակա տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ։ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 15:00–17:00-ին, Երևան, Արգիշտի 1, Երևանի քաղաքապետարանի 1-ին մասնաշենք։

Լսումների ընթացքում կներկայացվեն ծրագրի մանրամասները, որոշման նախագիծը, դրա իրականացման հետագա ընթացակարգերն ու մեխանիզմները, ինչպես նաև փոխհատուցումների կարգավորումները։ Կպարզաբանվեն դիմումների և հետադարձ կապի մեխանիզմները։ Մասնակիցները կարող են հարցեր ուղղել, առաջարկություններ և դիտարկումներ ներկայացնել։

Լսումներին կարող են մասնակցել ծրագրի ազդեցության ենթակա գույքերի սեփականատերերը, գույքային իրավունք ունեցողներն ու այլ շահագրգիռ անձինք։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով