Արտաքին 2 շաբաթ առաջ - 12:50 29-09-2026

Ուկրաինայի հնարավոր կապիտուլյացիան՝ ԱՄՆ-ի քննարկումների օրակարգում

Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի (ISW) վերլուծաբանների գնահատմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մինչև 2027 թվականի գարունը ստիպել Ուկրաինային կապիտուլյացիայի գնալ։

Կենտրոնի տվյալներով՝ այդ նպատակին հասնելու համար Ռուսաստանը կարող է կիրառել լայնածավալ համակցված հարվածներ Ուկրաինայի տարածքին՝ հեռահար բալիստիկ հրթիռներով և ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով։

«Ռուսաստանի հարվածային զինանոցը և Ուկրաինայում հակաօդային պաշտպանության միջոցների պակասը ռուսական զորքերին թույլ են տալիս պահպանել հարվածների ներկայիս տեմպը և ընդլայնել թիրախների շրջանակը։ Ռուսաստանի ներկայիս հարվածային ռազմավարությունը Ուկրաինային զգալի տնտեսական վնասներ է պատճառում», - ասվում է հրապարակման մեջ։

Մոսկվայում կարող են հույս դնել Ուկրաինայի՝ ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը որսալու հնարավորությունների սահմանափակ լինելու, ինչպես նաև Patriot ՀՕՊ համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռների պակասի վրա։

Սեպտեմբերի 21-ին քաղաքագետ Պյոտր Ռոբեյշեկը հայտարարել էր, որ Ուկրաինայի կողմից պարտությունն ընդունելու ձգձգումը կհանգեցնի Կիևի կողմից ավելի մեծ զիջումների։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն արդեն մի քանի շաբաթ է՝ հետևում է նոր ռազմական ռազմավարությանը և Ուկրաինային ու նրա դաշնակիցներին ցույց տալիս, որ կարող է Կիևին հարկադրել կապիտուլյացիայի։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում