Արտաքին Մամուլ 2 շաբաթ առաջ - 09:12 29-09-2026

Ռուսաստանը գիշերը հարձակվել է Կիևի վրա բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով

Սեպտեմբերի 29-ի գիշերը, երեքշաբթի օրը, ռուսական զորքերը կրկին հարձակվել են Կիևի վրա: Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ բալիստիկ հրթիռի բեկորները ընկել են բնակելի շենքի բակում: Գիշերային հարվածների հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չեն եղել: Գրում է DW-ն։

«Սոլոմենսկի շրջանում հրթիռի բեկորները ընկել են շենքի բակում։ Հրդեհ չկա։ Պեչերսկի շրջանում հրդեհ է բռնկվել եռահարկ ոչ բնակելի շենքում»,- գրել է Կլիչկոն Telegram-ում։ Ավելի ուշ նա պարզաբանել է, որ առաջին շրջանում հարվածից հետո հրդեհ է բռնկվել ուսումնական հաստատության շենքերից մեկում ։

Բացի այդ, Կիևի քաղաքային ռազմական վարչությունը հայտնել է, որ անօդաչու թռչող սարք է ընկել ճանապարհի վրա: Հրդեհ է բռնկվել նաև Գոլոսիևսկի շրջանում հինգհարկանի շենքի տանիքին բեկորներ ընկնելուց հետո :

Ուկրաինայի մայրաքաղաքի վրա գիշերային հարվածները Կիևի կենտրոնում ցերեկային հարձակումների շարունակությունն էին: Սեպտեմբերի 28-ի սկզբից ի վեր քաղաքում հարվածների հետևանքով զոհվել է երկու մարդ, վիրավորվել՝ 26-ը, հայտնել է Կլիչկոն: Նա հավելել է, որ վիրավորներից ութը հոսպիտալացման կարիք են ունեցել, որոնցից մեկը ծանր վիճակում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում