Մամուլ 17 ժամ առաջ - 08:16 29-09-2026

Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Ջերմուկ համայնքում նախատեսված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և մեր տեղեկություններով՝ իշխանական թիմում Ջերմուկի համայնքապետի պաշտոնի համար քննարկվող թեկնածուն հենց Վահագն Արսենյանն է։

Վահագն Արսենյանն արդեն ղեկավարել է Ջերմուկ համայնքը, իսկ ավելի ուշ նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Այժմ, ըստ թերթի տեղեկությունների, նա մտադիր է կրկին վերադառնալ Ջերմուկի համայնքապետի պաշտոնին՝ առաջադրվելով առաջիկա ՏԻՄ ընտրություններում։

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վայոց ձորի մարզպետ Վահագն Արսենյանի հետ։ Նա հաստատեց մեր տեղեկությունը և նշեց, որ առաջադրվելու է Ջերմուկի համայնքապետի պաշտոնում։

Այսպիսով, մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո Արսենյանը պատրաստվում է կրկին մասնակցել Ջերմուկի համայնքապետի ընտրություններին՝ այս անգամ արդեն որպես թեկնածու»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

17:00 Չենք հավատում, որ խաղաղություն է լինելու, պատրաստ չենք
21:00 50 000 դրամի «դառը դասը». վերականգնված վարորդներն արագորեն նորից զրկվում են ղեկից
20:00 ԵԽԽՎ-ում էլ խայտառակ եղանք, ինչո՞ւ է զրպարտում ՔՊ-ականը
13:30 Ո՛չ լուսավորություն կա, ո՛չ սեղան-աթոռ․ ինչ պայմաններում է պահվում Ռոբերտ Քոչարյանը
10:17 Արայիկի հարցին հարցով պատասխանենք. «Ո՞նց կարող է Փաշինյանը մնալ Հայաստանի վարչապետ...». Կարեն Հեքիմյան
09:00 ՔՊ֊ական պատգամավորին 150.2 միլիոն դրամ «գցել են», բայց այդ փողը հայտարարագրում չի երևում
19:52 Երեք տարվա լռություն. Ստեփանակերտի պայթյունի զոհերի ընտանիքները մնացել են առանց կարգավիճակի
18:41 Կոտայքի մարզում պարապլանով թռիչք կատարելիս 33-ամյա կինն ու 39-ամյա հրահանգիչը անհաջող վայրէջք են կատարել և հոսպիտալացվել
07:05 Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են․ «Ժողովուրդ»
20:17 Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է. Ռուբեն Մխիթարյան