Ուղիղ եթեր
Սպորտ 1 ժամ առաջ - 20:53 28-09-2026

Ես դեռ պետք է վերականգնվեմ․ Գեյջին մտադիր չէ այս տարի մենամարտել Արման Ծառուկյանի հետ

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC գործող չեմպիոն Ջասթին Գեյջին այս տարի մտադիր չէ վերադառնալ ութանկյուն և մենամարտ անցկացնել Արման Ծառուկյանի հետ։

«Ես ծնկի վնասվածք ունեմ։ Իմ նախորդ մենամարտից երեք ամիս է անցել, բայց ես դեռ չեմ կարողանում ձեռքով հարված կատարել։

Տոպուրիայի նկատմամբ հաղթանակը շատ ֆիզիկական ուժ է խլել, և ես դեռ պետք է վերականգնվեմ։ Հաջորդ մենամարտի մասին որոշում կընդունեմ, երբ գա ժամանակը»,- Ջասթին Գեյջիի խոսքերը մեջբերում է Heavy-ն։

Գեյջին Տոպուրիային հաղթել էր Վաշինգտոնի Սպիտակ տանը տեղի ունեցած մրցաշարում՝ խլելով նրանից չեմպիոնական գոտին։