Ներքին Միտք 2 ժամ առաջ - 14:36 27-09-2026

Հայաստանում իշխանության առաջնային մանդատի կրող մարդը զբաղված է Ադրբեջանի փաստաբանությամբ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է.

Լսում եմ մի իշխանական պատգամավորի, նախկին բարձրաստիճան ավտոտեսուչի։ Խոսում է Հաջիեւի գանձասարյան լկտիության մասին ու ասում է, թե՝ բա ի՞նչ էինք ուզում, ադրբեջանցի պաշտոնյաները ի՞նչ հայտարարություններ անեն, որ մենք մեզ լավ զգանք, մեզ հաճելի լինի։ Ասում է՝ բա հո չէ՞ր հայտարարի, որ այնտեղ հարյուրամյակներով կամ հազարամյակներով հայեր են ապրել, հայկական պատմություն է եղել, եւ այլն։

Լավ, բարոյական նշաձողերն ու քաղաքական ընկալման ադեկվատությունը կարող են տատանվել, ի վերջո մարդն ունի թուլություններ։ Բայց այդքա՞ն, այդպե՞ս։ Մարդը փաստացի զբաղված է Հաջիեւի եւ Ադրբեջանի փաստաբանությամբ։ Հայաստանում իշխանության առաջնային մանդատի կրող մարդը զբաղված է Ադրբեջանի փաստաբանությամբ։

Բացարձակապես էական չէ՝ նա հավաքագրված է, թե՞ ոչ, նրան պատվիրե՞լ են, թե՞ ոչ։ Եթե անգամ առաջնորդվենք այն կանխավարկածով, որ նա պարզապես այդպես մտածում է, դրանից չի փոխվում ոչինչ։ Եվ ավելին, գուցե նույնիսկ շատ ավելի վատ է, որ Հայաստանի առաջնային մանդատ կրող պաշտոնյան կարող է մտածել այնպես, ինչպես կմտածեր Ադրբեջանի այդպիսի կարգավիճակ ունեցող պաշտոնյան։

Ամենից շատ դիտված