Ներքին 3 տարի առաջ - 17:09 31-07-2023

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանությունը ՀՀ իշխանության առաջնային պարտականությունն է․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գերեվարված Վագիֆ Խաչատրյանը ոչ թե ԱՄՆ-ի, ոչ թե ՌԴ-ի, այլ ՀՀ քաղաքացի է։

Ի՞նչ կաներ հայկական իշխանությունը նման պարագայում։

-Նախ մենք արդեն տեղյակ կլինեինք պետության ղեկավարի և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահի այս թեմայով նվազագույնը հեռախոսազրույցի մասին

-ՀՀ ԱԳՆ բարձրաստիճան/ՄԻՊ պատվիրակությունն արդեն կլիներ Ժնևում՝ օպերատիվ կերպով իրավիճակը քննարկելու և հնարավոր ամեն բան ձեռնարկելու նպատակով

-Միջազգային մի քանի ազդեցիկ լրատվականներ արդեն անդրադարձած կլինեին հարցին, քանի որ պետությունը զբաղված կլիներ այդ խնդրով

-Արցախ ուղևորվող երեխաների հետ պատահած միջադեպից հետո դեպի Արցախ և Արցախից դեպի Երևան ուղևորվող անձանց հետ բացի միջազգային կազմակերպությունների անդամներից կլինեին նաև ճանչված հայկական պետության պաշտոնյաներ

Եվ տասնյակ այսպիսի այլ քայլեր, որոնք պետք է արվեն, քանի որ դու ունես պարտականություն, ոչ թե իրավունք պաշտպանելու քաղաքացիներիդ։

Անկախ բնակության վայրից ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու պաշտպանությունը ՀՀ իշխանության առաջնային պարտականությունն է։ Աշխարհում այլ պետություն պարզապես չկա, որն ունի հայ մարդուն պաշտպանելու առաջնային պարտականություն։

Սա գրում եմ, որովհետև Հայաստանում կապիտուլյացիայի քարոզարշավին զուգահեռ մեկ այլ թշնամական քարոզարշավ է ընթանում, որն արտահայտվում է «‎ով էլ լինի բան չի փոխվելու, նույնն է լինելու» թեզով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ

Ձեզ գուցե հետաքրքրի