Ներքին 1 տարի առաջ - 09:30 25-09-2025

Պետությունը գիտի՞ Հայաստանի յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր փողոցի քրեական ակտիվության պոտենցիալ ունեցող տարրերին

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ո՞վ է ստուգում հանցավորության կանխարգելման աշխատանքների որակը «բարեփոխված ոստիկանությունում», ընդունում եմ, որ այդ աշխատանքներն իրենց բարձրության վրա չեն եղել նաև նախկինում։

Այսօր, սակայն, պետությունը գիտի՞ Հայաստանի յուրաքանչյուր համայնքի, յուրաքանչյուր փողոցի քրեական ակտիվության պոտենցիալ ունեցող տարրերին, քրեական ու տնտեսական բախումների մեջ ներքաշված խմբերին, բախումների պատմությունը։
Կա՞ արդյոք Հայաստանում կազմակերպված հանցավորություն։ Որոնք են սրա դասակարգիչներն ու ցուցանիշները, հակազդման ծրագրերն ու արդյունքները։ Որտեղից են ֆինանսավորվում, ովքեր են գլուխները։ Կա՞ արդյոք գաղտնի գործակալական ներթափանցում ու ռազմավարական օպերատիվ մշակում սրանց շրջանակներում։

Որտե՞ղ և ինչ՞ ուղղություններով ու նպատակներով են ծախսվում օպերատիվ հետախուզական գործունեության համար հատկացվող սուղ ֆինանսական միջոցները։ Արդյո՞ք դրանք ծախսվում են քրեածին իրավիճակին ադեկվատ, թե ավանդական խորհրդային ստանդարտներով։

ՈՒ՞մ եք վստահել քրեակատարողական հիմնարկներից վերադարձած անձանց նկատմամբ պրոֆիլակտիկ հսկողությունը։ Չոր թվերի տակ կա՞ արդյոք իրական աշխատանք, թե ոչ։

Անձամբ ես որևէ կասկած չունեմ, որ այս հարցերից որևէ մեկը դրական պատասխան չունի։ Չունի, որովհետև այս հարցերը քաղաքական իշխանության հետաքրքրությունների շրջանակից դուրս են։ Իսկ դուրս են, որովհետև քաղաքական իշխանությունն ամրապնդելու օրակարգին չեն ծառայում։

Սա պետության օրակարգ է․ օրակարգ, զերծ պոպուլիզմից ու քաղաքական խժդժություններից, որն ապահովելու ոչ ժամանակ կա, ոչ պոտենցիալ, ոչ ցանկություն»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող