Oragir.News-ի
«Իմ պատկերացրած բանակը» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Քառօրյա և սեպտեմբերյան պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը նշում է՝ մարտի դաշտում տեսել է ամեն ինչ։ Գիտի՝ ինչ է, երբ կապը կտրվում է, ընկերը վիրավորվում է, իսկ օգնության հասնելն անհնար է, և այդ պահին միայն տեխնոլոգիան քեզ չի փրկի։ Պետք է կարողանաս հաղթել վախն ու ճիշտ որոշում կայացնել։
Հենց սրա մասին է «Իմ պատկերացրած բանակի» երկրորդ փուլը։ Երիտասարդները պետք է սովորեն ոչ միայն կառավարել դրոններ, այլև տիրապետել սեփական հույզերին, աշխատել թիմով ու պատասխանատվություն վերցնել։ Բանաձևն է՝ տեսնել, հասկանալ, որոշել, գործել։ Սա այն է, ինչ ամեն պատանի պետք է իմանա դպրոցից՝ նախքան բանակ գնալը։
«Իմ պատկերացրած բանակի» նախորդ թողարկումն՝
այստեղ Մանրամասները՝ տեսանյութում