Ներքին Ավելին 2 շաբաթ առաջ - 13:54 27-09-2026

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

«Ռոսկոսմոսի» հայկական ծագմամբ տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը ոչ շուտ, քան 2027 թվականի գարնանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան՝ NASA-ի և SpaceX-ի Crew-14 առաքելության շրջանակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ ազգային ավիատիեզերական գործակալությունը (NASA)։

Սա Կիվիրյանի առաջին թռիչքն է Միջազգային տիեզերակայան։ Երկարատև գիտական առաքելության շրջանակում նրան կմիանա ևս երեք տիեզերագնաց՝ երկու տարբեր տիեզերական գործակալություններից։

«NASA-ի տիեզերագնացներ Քայլա Բարոնը և Քրիս Բիրչը համապատասխանաբար կլինեն տիեզերանավի հրամանատարը և օդաչուն։ Նրանց կմիանան Ճապոնիայի օդատիեզերական հետազոտությունների գործակալության (JAXA) տիեզերագնաց Մակոտո Սուվան և «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը՝ որպես առաքելության մասնագետներ։

Միջազգային տիեզերակայան հասնելուց հետո Crew-14-ի անձնակազմը կմիանա 75-րդ և 76-րդ արշավախմբերի անձնակազմերին», - հայտնում է NASA-ն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»