Ներքին 3 շաբաթ առաջ - 17:01 25-09-2026

Ծառուկյանի կենդանիներին ուզում են ևս 2 անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիներին կարող են ևս 2 անգամ քնեցնել։ Այս մասին «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի» անդամների ասուլիսի ժամանակ ասել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Նախօրեին կենդանաբանական այգու խորհրդի նիստում քննարկվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիներին ևս մեկ անգամ քնեցնելու հարց։ Մասնագետներն ահազանգում են, որ ի հայտ են եկել առողջական խնդիրներ կենդանիների մոտ, ու այդ պայմաններում դրանք 2 անգամ պետք է քնեցվեն, որպեսզի ձմեռվա պահպանության վայր տեղափոխեն, ինչպես նաև վանդակները փոխվեն։ Մեկ տարում կենդանուն մի քանի անգամ քնեցնելը կարող է մի շարք հետևանքներ ունենալ»,- նշել է Տոնոյանը։

Նա դիմել է համապատասխան կառույցներին, բնապահպաններին, կենդանասերներին՝ այս հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։ Վստահեցրել՝ իրենց փաստաբաններն էլ այս հարցով զբաղվելու են։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում