Սպորտ 3 շաբաթ առաջ - 16:17 25-09-2026

Կառլեն Հովհաննիսյան․ Մեծ պատիվ է իմ երկրի համար հանդես գալը

Ռուսական «Ակրոնի» նորեկ, Հայաստանի հավաքականի 21-ամյա կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանը խոսել է ազգային թիմում նպատակների մասին։

«Ցանկանում եմ առավելագույնը ցուցադրել եւ անել ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի ազգային թիմը հանդես գա ինչքան հնարավոր է լավ։ Վստահ եմ՝ հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ առավելագույնը կանի այդ նպատակի համար։ Բոլորս էլ ցանկանում ենք հասնել նույն արդյունքի եւ պատրաստ ենք հանուն դրա շատ աշխատել։

Ինձ համար մեծ պատիվ է իմ երկրի համար հանդես գալը, եւ ես ցանկանում եմ արդարացնել երկրպագուների եւ մարզչական շտաբի վստահությունը։

Սպերցյանն ու Թիկնիզյանը հանդես են գալիս առաջատար լիգաներում, եւ հավաքականի մակարդակում դա անմիջապես զգացվում է։ Նրանք ունենք բարձր խաղային կարգապահություն, դրվագները գերազանց կարդալու եւ խաղը տանելու կարողություն։ Այդպիսի ֆուտբոլիստների հետ մարզվելն ու խաղալը գերազանց դպրոց է»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է «Евро-Футбол»-ը։
Կառլեն Հովհաննիսյանն ընդգրկվել է Հայաստանի հավաքականի հայտացուցակում Լատվիայի դեմ Ազգերի լիգայի առաջին տուրի խաղին, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին