Արտաքին 3 շաբաթ առաջ - 12:37 25-09-2026

Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները

Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է, գտնվել են զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողները։ Այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Համաձայն հաղորդագրության՝ տեղական ժամանակով ժամը 09:15-ին (Երևանի ժամանակով 08:15-ին) անընդհատ որոնողական-փրկարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նախկինում անհետ կորած երկու զինծառայողների՝ սերժանտ Մանսուր Գումարովի և նավաստի Միրաս Տուրդիբեկուլուի մարմինները։

Ղազախստանի Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավարությունն ու անձնակազմը խորին և անկեղծ ցավակցություն են հայտնել զոհված զինծառայողների հարազատներին ու մտերիմներին։ Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ զոհվածների ընտանիքներին կցուցաբերվի համակողմանի աջակցություն, ներառյալ՝ նյութական և հոգեբանական օգնություն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, հատուկ հանձնաժողովի կողմից անցկացվում են քննչական միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր պատճառներն ու հանգամանքները պարզելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էին Ղազախստանի գլխավոր դատախազությունում, պարզվել են պաշտոնատար անձինք, որոնք կասկածվում են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի և եղանակային պայմանները հաշվի առնելով անձնակազմի անվտանգությունը չապահովելու, փրկարարական աշխատանքները ոչ պատշաճ կազմակերպելու մեջ, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին Մանգիստաուի մարզում Կասպից ծովի ափին Ռազմածովային ուժերի զորավարժությունների անցկացման ժամանակ եղանակի կտրուկ վատթարացման և պոռթկուն քամու պատճառով բաց ծով էր քշվել 17 զինծառայող։ Նրանցից 14-ը զոհվել են։ Օպերատիվորեն ձեռնարկված միջոցառումների արդյունքում երեքը փրկվել են։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին