Սպորտ 3 շաբաթ առաջ - 10:22 25-09-2026

Եթե կրկին մենամարտեմ, մրցակիցս կլինի Ծառուկյանը․ Գեյջի

UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն, 37-ամյա ամերիկացի Ջասթին Գեյջին նախնական համաձայնություն է տվել տիտղոսային մենամարտ անցկացնել Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանի դեմ։

«Բոլորն ուզում են, որ ես մենամարտեմ Արման Ծառուկյանի հետ, բայց վնասվածքներ ունեմ և վերականգնվելու համար ժամանակ է պետք։ Վերջնական որոշում դեռ չեմ կայացրել։ Ես 37 տարեկան եմ, սկսել եմ մենամարտել 2008 թվականին և արդեն 40 մենամարտ եմ անցկացրել։ Պարտադիր չէ, որ շարունակեմ մենամարտել։ Չգիտեմ՝ ինչպես ամեն ինչ կդասավորվի, բայց որոշումն ինքս եմ կայացնելու։

Եթե կրկին մենամարտեմ, մրցակիցս կլինի Ծառուկյանը։ Նա գլխավոր հավակնորդն է։ Բայց հիմա ինձ հանգիստ է պետք։ Մինչև այս տարվա վերջ ես հաստատ չեմպիոն կլինեմ, իսկ հետո կորոշեմ»,- ասել է Գեյջին։

Հունիսին Վաշինգտոնի Սպիտակ տանը կայացած տիտղոսային մենամարտում Գեյջին հաղթել էր Իլիա Թոփուրիային։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին