Արտաքին 1 ժամ առաջ - 22:18 24-09-2026

Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում հանդիպել է Իրաքի վարչապետ Ալի էզ-Զեյդիի հետ։

Հանդիպումից հետ Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվել է, որ կողմերի միջև համաձայնություն է ձեռք բերվել անվտանգային համագործակցությունը խորացնելու վերաբերյալ։

Կողմերը քննարկել են ռազմավարական հարաբերությունների բոլոր ասպեկտները և համաձայանություն է ձեռք բերվել Սինջարում Իրաքի պետական ​​իշխանության լիարժեք հաստատման և օտարերկրյա զինված ուժերի ներկայությանը վերջ տալու վերաբերյալ։

Համաձայնեցված մեխանիզմների ու ժամանակացույցի համաձայն, թուրքական ուժերը փուլ առ փուլ Բաշիքա-Զիլքան ռազմական հենակետը կհանձնեն Իրաքի դաշնային կառավարությանը։

Իրաքում թուրքական զինուժի ներկայությունը երկար ժամանակ Բաղդադի դժգոհության ու կողմերի միջև հարաբերությունները լարման պատճառ էր եղել։ Իսկ Թուրքիան Բաշիքայի ռազմակայանը ստեղծել էր 2015-ի դեկտեմբերին՝ Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության համաձայնությամբ։

Նյու Յորքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել նաև երկկողմ առևտրի և ներդրումների ծավալների ընդլայնման, ստորագրված համաձայնագրերի անհապաղ իրականացման և համատեղ ռազմավարական նախագծերի վերաբերյալ։

Ermenihaber