Կառավարությունը, կարևորելով Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների և աշխատողների մասնագիտական ներդրման, պատասխանատու աշխատանքի և իրենց վերապահված գործառույթների պատշաճ իրականացման խրախուսումը, որոշել է դրամական պարգևատրում անել։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ կհատկացվի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։
Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
«Այս ժամանակահատվածում կոմիտեն կարևոր դեր է ստանձնել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, դրանց վերաբերյալ նախաքննության իրականացման, օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում»,– ասված է որոշման մեջ։