Ներքին 4 տարի առաջ - 17:23 20-05-2022

Մայիսին, բացի ամսականից, հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում․ Ոստիկանության պարզաբանումը

Վերջին օրերին անձնակազմին պարգևատրելու կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հրապարակային ելույթները, զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումները, վերջին մեկ-երկու օրվա ընթացքում կատարված հարցումները, ընդհանուր առմամբ, ստեղծում, ձևավորում են ոստիկանության համակարգում տեղի ունեցած արտասովոր, արտակարգ դեպքի իրողության անհարկի պատկերացում:

Անհարկի, քանի որ ոստիկանության համակարգում պարգևատրումներն ամենևին նոր երևույթ չեն։ Պարգևատրումներ տրվել են թե մինչև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի ընդունումը (ուժի մեջ է մտել 01.07.2014թ.-ից) և թե դրանից հետո։ Մասնավորապես, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համակարգի ծառայողները, օրենքով սահմանված մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրվել են՝ 2015 – 2016 թթ.՝ 3 -ական անգամ, 2007 թ.՝ 2 անգամ, 2018թ.՝ 3 անգամ, որից 2-ը՝ ապրիլ, իսկ 3-րդը՝ դեկտեմբեր ամիսներին։ 2019 թ.-ից ներդրվել է ամսական պարգևատրումների համակարգը, այդուհանդերձ, դրանից զատ՝ տարեվերջին հատկացվել է նաև մինչև մեկ պաշտոնային դրույքաչափով միանվագ դրամական պարգևատրում։ Նույն կարգով ՝ 2020-2021թթ., բացի ամսական պարգևատրումներից, 2-ական անգամ, մինչև մեկ պաշտոնային դրույքաչափերով հատկացվել են նաև միանվագ դրամական պարգևատրումներ։

Ընթացիկ տարվա մայիսին, բացի ամսական պարգևատրումից, հատկացվել է նաև մեկ պաշտոնային դրույքաչափով պարգևատրում, որի արդյունքում ոստիկանության ծառայողների (աշխատողների) միջին ամսական վարձատրության չափը, ներառյալ ամսական և միանվագ տրված պարգևատրման գումարները, կազմել է 283.0 հազ. դրամ, զուտը` 218.1 հազ. դրամ, որը համեմատելի է նախորդ տարվա՝ 281.0 հազ. դրամ, զուտը` 217.7 հազ. դրամ ցուցանիշի հետ։

Ամփոփելով, հարկ է նշել նաև, որ աշխատանքի վարձատրության մաս կազմող թե՛ ամսական և թե՛ միանվագ պարգևատրումները, կառավարության կողմից տվյալ բնագավառում վարվող քաղաքականությանը համահունչ, տրվում են բացառապես ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու, կոռուպցիոն դրսևորումները հնարավոր նվազագույնի հասցնելու համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգին, պայմաններին և չափերին համապատասխան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան