Ներքին 3 շաբաթ առաջ - 18:10 21-09-2026

Անկախության 35-ամյակին Շիրակի եղբայրական պանթեոն ոչ մի պաշտոնյա չի այցելել

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է։ Անկախության 35-ամյակի առիթով վերջին օրերին պետական մակարդակով տարբեր միջոցառումներ են անցկացվել, իսկ այսօր Երևանում նախատեսված է նաև տոնական համերգ։

Տոնական միջոցառումների կազմակերպման հարցում, ինչպես միշտ, պետական միջոցների պակաս կարծես թե չկա․ երգիչ-երգչուհիների մասնակցությամբ համերգների և տոնական ծրագրերի համար գումարներ են նախատեսվում։

Բայց Անկախության օրը Շիրակի եղբայրական պանթեոնում մեկ այլ պատկեր է։

Այսօր Շիրակի եղբայրական պանթեոն որևէ պաշտոնյա չի այցելել։ Պանթեոնում չեն եղել ոչ Շիրակի մարզպետի աշխատակազմի, ոչ էլ Գյումրու համայնքապետարանի ներկայացուցիչները։

Այսինքն՝ Հայաստանի Անկախության 35-ամյակին Հայրենիքի համար զոհվածների շիրիմներին պաշտոնական մակարդակով անգամ մեկ ծաղիկ չի դրվել։

Երբ անկախության տարեդարձը նշվում է համերգներով, բեմերով ու տոնական ծրագրերով, գուցե արժե հիշել նաև այն մարդկանց, որոնց կյանքի գնով է այդ անկախությունը պահպանվել։

Երգիչների համար գումար գտնվեց, բայց զոհվածների շիրիմներին ծաղիկ դնելու համար՝ ոչ։

Ավելին՝ տեսանյութում։

Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով