Արտաքին 1 ամիս առաջ - 17:45 20-09-2026

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ծրագրում են առաջիկա շաբաթներին նոր հանդիպում անցկացնել. Ռյաբկով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ծրագրում են առաջիկա շաբաթներին նոր հանդիպում անցկացնել՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու համար։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։

«Առաջիկա շաբաթներին»,- ասել է ռուս դիվանագետը՝ պատասխանելով հաջորդ հանդիպման ժամկետների վերաբերյալ հարցին։

Ըստ Ռյաբկովի, նմանատիպ խորհրդակցությունները ձեռք են բերել բավականին կանոնավոր բնույթ։ Նա նշել է, որ Մոսկվան այս ձևաչափը օգտակար է համարում, թեև բովանդակային հարցերով առաջընթացն ավելի դանդաղ է, քան կցանկանար ռուսաստանյան կողմը։

«Բովանդակային տեսանկյունից առաջընթացի տեմպը ցանկալիից և սպասվածից ցածր է։ Այդուհանդերձ, մենք դրանից չենք հրաժարվում, շարունակելու ենք առաջ շարժվել»,- ասել է ՌԴ ԱԳՆ փոխղեկավարը։

Հունիսի վերջին Ռյաբկովը հայտնել էր, որ փոխադարձ «գրգռիչների» վերացման շուրջ ռուս-ամերիկյան երկխոսությունը փաստացի գտնվում է լճացման վիճակում, սակայն չէր բացառել մինչև ամառվա վերջ նոր փորձագիտական խորհրդակցությունների անցկացումը։ Ավելի ուշ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ այս հարցի շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի հաջորդ շփման ժամկետները մշակման փուլում են։


«Գրգռիչներ» ասելով՝ կողմերը նկատի ունեն երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների ամբողջությունը, այդ թվում՝ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի և ռուսաստանցի ու ամերիկացի դիվանագետների գործունեության պայմանների հետ կապված հարցերը։ Նման խորհրդակցություններ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև անցկացվել են նաև նախկինում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի