Արտաքին 3 տարի առաջ - 17:51 12-12-2022

Բայրամովը հայտնել է, որ հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա շաբաթներին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ ներկայումս Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են մեկնարկել՝ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Բայրամովը խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ ընթացող բանակցությունները համարել է օգոստոսի 31-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման արդյունքներից մեկը։

Բայրամովը շեշտել է, որ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարարի հետ կայացած հանդիպումից հետո Բաքուն վերանայված առաջարկներ է փոխանցել Երևանին։ Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այս հարցում Ադրբեջանն ունի հստակ և հետևողական մոտեցում, որը հիմնված է միջազգային իրավունքի վրա։

«Ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը կապահովի Ադրբեջանի և Հայաստանի իրավունքները՝ որպես երկու հավասար ինքնիշխան պետություններ և հիմք կստեղծի միջպետական ​​հարաբերությունների առնչությամբ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող կամ անհանգստացնող բոլոր հարցերի լուծման համար»,- հայտարարել է նա։


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»