Ներքին 4 շաբաթ առաջ - 12:55 19-09-2026

Ադրբեջանը ցամաքային սահմանների փակման ժամկետը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվար

Ադրբեջանը երկարաձգել է հատուկ կարանտինային ռեժիմի գործողության, ինչպես նաև ցամաքային սահմանների փակման ժամկետը մինչև 2027 թվականի հունվար։

Երկրի վարչապետ Ալի Ասադովի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ ռեժիմը կգործի մինչև 2027 թվականի հունվարի 2-ի ժամը 06:00-ն։

Փաստաթղթում նշվում է, որ որոշումն ընդունվել է կորոնավիրուսային COVID-19 վարակի տարածումը կանխելու և դրա հնարավոր հետևանքները մեղմելու նպատակով։

Ավելի վաղ՝ 2026 թվականի հունիսին ընդունված որոշման համաձայն, հատուկ կարանտինային ռեժիմը պետք է ավարտվեր հոկտեմբերի 1-ին, ինչից հետո նախատեսվում էր բացել ցամաքային սահմանները։

Ադրբեջանի ցամաքային սահմանները հարևան երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ փակ են մնում 2020 թվականից։ Միևնույն ժամանակ, սահմանափակումները չեն տարածվում ցամաքային բեռնափոխադրումների վրա․ այս երկրների հետ բեռնափոխադրումները շարունակվում են։

Սահմանափակումները պահպանվում են՝ չնայած նրան, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեռևս 2023 թվականի մայիսին հայտարարել էր COVID-19-ով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում գլոբալ արտակարգ դրության ավարտի մասին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան