Ներքին 4 շաբաթ առաջ - 21:18 18-09-2026

Սևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է 75,3 մլն խմ

Սևանի համար պատմական տարի․ լճից աննախադեպ քիչ ջրառ՝ 75,3 մլն խորանարդ մետր, այս մասին գրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«2026 թվականը ոսկե տառերով է գրվում Սևանա լճի հիդրոօդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ։ Ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն մ³՝ պատմական նվազագույնը։

Նրանց համար, ովքեր պատրաստվում են հարցնել՝ «Ի՞նչ են արել պետական կառույցները, եթե տարին ջրառատ էր», հիշեցնեմ մի կարևոր փաստ։

Ունեցել ենք ոչ պակաս ջրառատ տարիներ՝ 2006, 2007, 2010 և 2011 թվականները, երբ ոռոգման նպատակով Սևանից ջրառը տատանվել է 152–168 մլն մ³-ի սահմաններում։
Այս տարի՝ 75,3 մլն մ³։ Ավելի քան երկու անգամ պակաս։

Նշված տարիների համեմատ՝ լճից բաց է թողնվել 76,7–92,7 մլն մ³-ով պակաս ջուր։
Սևանում պահպանված յուրաքանչյուր խորանարդ մետր ջուրը ներդրում է մեր կապուտաչյա գեղեցկուհու կենսունակության, Հայաստանի ջրային անվտանգության և գալիք սերունդներին ավելի հարուստ բնական ժառանգություն փոխանցելու գործում։

Բնությունը հնարավորություն է տալիս։ Այդ հնարավորությունը Սևանի օգտին օգտագործելը նաև պատասխանատու աշխատանքի արդյունք է»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան