Ներքին 4 շաբաթ առաջ - 20:07 18-09-2026

ԱԱԾ օպերատիվ-մարտական ստորաբաժանումը նշել է կազմավորման 30-ամյակը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմավորման 30-ամյակի կապակցությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որին ներկա էին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը, տնօրենի տեղակալները, ստորաբաժանումների ղեկավարները, օպերատիվ-մարտական ստորաբաժանման նախկին հրամանատարներ և ծառայողներ, վետերաններ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Անդրանիկ Սիմոնյանը, ողջունելով հանդիսավոր տողանի շարված զինծառայողներին, շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությանը նրանց բերած անձնվեր ծառայության, առաջադրված խնդիրների գերազանց կատարողականության, մասնագիտական գործառույթները հմտորեն և արհեստավարժ իրականացնելու, և հատկապես պատվախնդիր վարքագիծ դրսևորելու համար:

Անդրադառնալով երեք տասնամյակների ընթացքում ստորաբաժանման անձնակազմի կողմից անցած բարդ ուղուն, տարբեր մարտահրավերներ և հատուկ առաջադրանքներ հաղթահարած ստորաբաժանման պատմությանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը նշեց, որ օպերատիվ-մարտական ստորաբաժանման կազմում ծառայելը ինչպես միշտ պատվաբեր է, իսկ մասնագիտական բարձր պատրաստվածությունից զատ պահանջում է նաև խիզախություն, խիստ կարգապահություն, առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, ֆիզիկական և հոգեբանական հատուկ ունակություններ, կամային բարձր որակներ և արհեստավարժություն:

Ազգային անվտանգության ծառայության տնօրենը բարձր գնահատեց տարիների ընթացքում ձեռք բերած մասնագիտական հարուստ փորձը զարգացնելուն, ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելուն ուղղված ստորաբաժանման ջանքերը, կարևորեց ժամանակակից սպառազինության և տեխնիկական միջոցների ձեռք բերման և կիրառության ուղղությամբ տարվող աշխատանքները, հատկապես ընդգծեց Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությունը՝ Ազգային անվտանգության ծառայության տեխնիկական հագեցվածության լիարժեք ապահովման ուղղությամբ: Միաժամանակ, շեշտադրեց սպառազինության և տեխնիկական միջոցների նպատակային կիրառման, առաջադրված խնդիրների անթերի և անվտանգ լուծման կարևորությունը:

Ձեռքբերումներից զատ, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից ընդգծվեց նաև հնարավոր բացթողումների և թերացումների շտկման ուղղությամբ մշտապես և հետևողական աշխատանքի անհրաժեշտությունը, այսօրեական խնդիրների ճիշտ և ժամանակին հասցեագրումը, նշելով, որ պատճառահետևանքային կապերի վերլուծությունը կծառայի վաղվա նպատակների արդյունավետ լուծումներին, հավանական բացասական երևույթները բացառելուն:

Միջոցառման ընթացքում օպերատիվ-մարտական ստորաբաժանման ծառայողները ֆիզիկական հմտությունների, հոգեբանական ներգործության մեթոդների, հատուկ տեխնիկայի ու միջոցների կիրառմամբ ներկայացրեցին ենթադրյալ ահաբեկիչներին վնասազերծելու, պատանդներին ազատելու, զինված հանցագործներին ձերբակալելու մարտավարական վարժանքներ:

Հանդիսավոր միջոցառման ավարտին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը օպերատիվ մարտական ստորաբաժանման նախկին հրամանատարներին, վետերաններին և մի շարք սպաների և զինծառայողների պարգևատեց գերատեսչական պարգևներով, այդ թվում՝ օպերատիվ-մարտական ստորաբաժանման 30-ամյակին նվիրված հուշամեդալով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում