Ներքին 4 շաբաթ առաջ - 17:54 18-09-2026

Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքով նախաձեռնվել է վարույթ

Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքով նախաձեռնվել է վարույթ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Оրերս լրատվական կայքերից մեկն անդրադարձել էր Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ խոշտանգման դեպքին։

«Հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։ Այնուհետև Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։

Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և հարցը հանգուցալուծվում է բացառապես իրավական ընթացակարգերով։ Ոստիկանության համակարգում առերևույթ նման դրվագները բացառիկ են և յուրաքանչյուր ահազանգ ստանում է պատշաճ իրավական գնահատական և ընթացք։ Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։

Վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով