Ուղիղ եթեր
Ներքին 3 շաբաթ առաջ - 15:13 18-09-2026

Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ պաշտպանական թիմ

Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել Գագիկ Խաչատրյանին։

Ասված է Խաչատչյանի պաշտպանական թիմի հայտարարության մեջ։

«2026 թվականի սեպտեմբերի 18-ի դրությամբ՝ կալանավորումից և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ տեղափոխվելուց 16 օր անց, 71-ամյա Գագիկ Խաչատրյանը, չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին, դեռևս չի ստացել իր առողջական վիճակին համապատասխան բժշկական օգնություն։

Նրան չի այցելել բուժող կամ համապատասխան մասնագիտացում ունեցող բժիշկ, նա չի տեղափոխվել մասնագիտացված բուժհաստատություն, և չեն իրականացվել անհրաժեշտ հետազոտությունները։ Տրամադրվել են միայն առանձին ցավազրկող միջոցներ։ Չնայած առողջական ծանր վիճակին և ինքնուրույն տեղաշարժվելու անկարողությանը՝ նախորդ դատական նիստերին նա կիսագիտակից վիճակում, պատգարակով տեղափոխվել է դատարան։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի միջամտությամբ ապահովվել են որոշ տեղային լուծումներ, սակայն Գագիկ Խաչատրյանի առողջության և կյանքի համար առկա վտանգը չի վերացվել։

Խաչատրյան ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստան է ժամանել նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։

Փաստաբանները միջնորդել են, որպեսզի բժշկին թույլատրվի «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցել և զննել իր բուժառուին, սակայն տեսակցությունը չի թույլատրվել։

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հակակոռուպցիոն դատարանում նշանակված է հերթական դատական նիստը, և ենթադրվում է, որ Գագիկ Խաչատրյանը կրկին կտեղափոխվի դատարան։ Պաշտպանական կողմը միջնորդելու է նիստն անցկացնել հնարավորինս դռնբաց՝ ապահովելով հանրային վերահսկողությունը և միաժամանակ պահպանելով անձնական ու առողջական տվյալների գաղտնիությունը։

Ստեղծված իրավիճակը պարունակում է խոշտանգման լրջագույն հատկանիշներ։ Անձի առողջության և կյանքի հիմնարար իրավունքները չեն կարող պայմանավորված լինել նրա կարգավիճակով կամ նրան վերագրվող մեղադրանքներով։ Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, իրավապաշտպան կազմակերպություններին և միջազգային կառույցների ներկայացուցիչներին ուշադրության կենտրոնում պահել տեղի ունեցողը և լուսաբանել դատական նիստը»։

Ամենից շատ դիտված

23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ
23:53 Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»… բանտերը լցվում են ֆեյսբուքյան քննադատներով. Հարութ Սասունյան
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
19:18 Ես արդար եմ 100 տոկոս․ Ծառուկյանը՝ իր դեմ հարուցված գործի մասին
21:22 Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը. Հետք

Ձեզ գուցե հետաքրքրի