Ներքին 4 շաբաթ առաջ - 11:53 18-09-2026

ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Սանամյանը, սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը, հրամանատարական կազմի բարձրաստիճան ներկայացուցիչներ, սպաներ, ծնողներ:

ՀՀ պետական օրհներգի հնչյունների և մարտական դրոշի ներքո երիտասարդ սահմանապահները երդվեցին անձնվիրաբար ծառայել Հայաստանի Հանրապետությանը, լինել պետական սահմանի պաշտպանության և անձեռնմխելիության անառիկ վահան՝ վստահեցնելով, որ արդարացնելու են իրենց հետ կապված բոլոր հույսերն ու սպասումները։
Նորակոչիկներին շնորհավորեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարը:

«Այս պահից մուտք գործելով սահմանապահ զորքերի մեծ ընտանիք՝ պետք է վերաբերվեք միմյանց եղբայրական սիրով և հարգանքով, շարունակելով ձևավորված բարի ավանդույթները: Համոզված եմ, որ անմնացորդ նվիրումով ծառայելու եք Հայաստանի Հանրապետությանը և բարեխղճորեն կատարելու եք ձեր ծառայողական պարտականությունները» - իր խոսքում նշեց սահմանապահ զորքերի հրամանատարը:

Ողջույնի և քաջալերանքի խոսքերում ընդգծվեցին պետական սահմանն անառիկ պահելու կարևորությունն ու պատասխանատվությունը, իսկ նորակոչիկները վստահեցրին, որ պատվով կկատարեն իրենց առջև դրված խնդիրներն ու կարդարացնեն բոլոր հույսերը:

Միջոցառման ընթացքում ծնողների անունից ելույթ ունեցավ նորակոչիկի մայրը՝ հնչեցնելով ջերմ բարեմաղթանքներ:

Արարողության պաշտոնական մասն ավարտվեց զինվորական նվագախմբի ուղեկցությամբ հանդիսավոր քայլերթով և սահմանապահների կողմից օրհներգի կատարմամբ։

Տոնական միջոցառումից հետո ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Դ. Սանամյանը և սահմանապահ զորքերի հրամանատարական կազմը շրջայց կատարեցին զորամասում, ծանոթացան զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում