«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն ընտրվել է ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց 53 պատգամավոր, դեմ՝ 36։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը խմբակցության՝ այս պաշտոնի համար առաջադրված երրորդ թեկնածուն է։