Ուղիղ եթեր
Ներքին 1 ժամ առաջ - 12:35 17-09-2026

ՀԱՊԿ-ում անդամակցության սառեցումից հետո Հայաստանի համար բացվեցին սպառազինության գրեթե բոլոր շուկաները․ Փաշինյան

2022 թվականի Պրահայի համաձայնությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա փոխադարձաբար ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իսկ ՀԱՊԿ-ում անդամակցությունը սառեցնելուց հետո սպառազինության գրեթե բոլոր շուկաները մեզ համար բացվեցին։

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «Համապարփակ անվտանգություն և դիմադրություն – 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ 2022 թվականի օգոստոսի դրությամբ որևէ երկիր Հայաստանին զենք չէր վաճառում, ընդ որում՝ Հայաստանին չէին փոխանցում անգամ այն զինատեսակները, որոնց համար արդեն վճարվել էր։ Այլ շուկաները փակ էին, քանի որ մատակարարման հնարավոր աղբյուրները պատճառաբանում էին, թե Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, ուստի սպառազինության նմուշները կարող են հայտնվել երրորդ երկրներում։

«Բացի այդ, մտահոգություն էր առաջանում, որ վաճառված զենքը կարող է կիրառվել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս», - հավելել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ մայիսի 28-ի զորահանդեսից հետո հարևան որևէ երկիր խնդիր չի հարուցել, քանի որ ակնհայտ էր, որ Հայաստանն իր բանակը չի կիրառելու իր միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս՝ բացառությամբ խաղաղապահ առաքելությունների։

Ամենից շատ դիտված

22:02 Կոշիկը հագիցդ հանելու ենք՝ կախած վիճակում. Փաշինյանը՝ Լևոն Քոչարյանին
18:56 Ես իմ 2-սենյականոց բնակարանում չեմ կարող տեղավորել 150 հազար արցախցիների, բայց Դուք Ձեր կառավարական դաչաներում կարող եք տեղավորել. Հովսեփյանը՝ Փաշինյանին
21:41 Եթե իրեն չհավաքի, դահլիճից 64 կոշիկ կգնա իր ուղղությամբ․ Էդուարդ Աղաջանյանը՝ Լևոն Քոչարյանին
16:47 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերին
18:08 Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը
22:57 Արթիկում ընդդիմադիր թեկնածուներին փորձում են հետ պահել ընտրապայքարից․ նշվում է Տարոն Չախոյանի անունը
19:30 Ապոկալիպսիս է գալու. աղքատությունն ու մյուս չարիքները գլուխ են բարձրացնելու
22:32 Քյարքի չեմ ասել Ադրբեջանի սիրույն, Քյարքի ասելով՝ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան
14:30 Ռուսները Երևանում նորից միտինգ են անելու
20:38 Եղվարդ-Զովունի ճանապարհին բախվել է 5 ավտոմեքենա. կան վիրավորներ․ ճանապարհն ամբողջությամբ փակվել է