Ուղիղ եթեր
Ներքին 2 ժամ առաջ - 18:08 16-09-2026

Նարեկ Նալբանդյանը չի կարողացել վճարել Հրազդանի ցեմենտի գործարանի գումարը

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հրազդանի ցեմենտի գործարանի աղմկահարույց վաճառքի գործընթացը հասել է վճռորոշ կետի։ Oragir.News-ի տեղեկություններով՝ գործարար Նարեկ Նալբանդյանը սահմանված կարգով վճարել էր գործարքի կանխավճարը, սակայն մնացած ամբողջական գումարը փոխանցելու համար նախատեսված 10-օրյա ժամկետն այսօր սպառվել է։

Գործարանի համար պահանջվող վերջնական գումարն այդպես էլ չի վճարվել, ինչը նշանակում է, որ Նալբանդյանի թողած հսկայական կանխավճարը կարող է պարզապես կորչել։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ բանկերը վերջին պահին կտրուկ հրաժարվել են ֆինանսավորել գործարարին, ինչի ֆոնին խոսվում է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քաղաքական կամ իրավական ճնշումների մասին։

Ստեղծված իրավիճակի և կանխավճարի ճակատագրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Սնանկության գործերով կառավարիչ Արամ Խաչատրյանի հետ։

«Սա դատական գործընթաց է, որի վերաբերյալ որևէ տեղեկատվություն տրամադրել չենք կարող»,- մեր հարցին պատասխանեց Խաչատրյանը։

Կառավարիչը հավելեց, որ մամուլում տարածված տեղեկությունները ևս հերյուրանք են, իր կողմից ոչ մի ինֆորմացիա չի տրամադրվել, ինչի վերաբերյալ ինքն արդեն հերքում է պահանջել հեղինակներից։




Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված