Ճապոնիայի վարքագիծը բավականին ագրեսիվ է, երկիրն ընթանում է ռազմականացման ուղով։
Այս մասին «Վեստի»-ին տված մեկնաբանությունում ուշադրություն է հրավիրել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ընդհանուր առմամբ, ճապոնական կողմն իրեն բավականին ագրեսիվ է պահում, ընթանում է ռազմականացման ուղով: Ուստի առայժմ համատեղ շփման որևէ առիթ ես չեմ տեսնում»,- ընդգծել է Պեսկովը՝ խոսելով նոյեմբերին Վլադիմիր Պուտինի և Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հնարավոր հանդիպման մասին։