Ներքին 7 ժամ առաջ - 09:30 11-09-2026

Զոհված զինծառայողի դեպք, որը թաքցվել է

Մինչ ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյաները 6֊րդ տարին շարունակ մեկը մյուսից հարյուրներով-հազարներով տարբերվող թվեր են հայտնում, ՔՊ֊ից չեզոք պաշտոնական հարթակներում ի հայտ են գալիս նոր ցավալի փաստեր։

Այսպես, «Զինապահ» հիմնադրամը 2026 թվականի մայիսի 11-ին նոր զոհ է որպես շահառու ընդգրկել իր բազաներում։

Աբրահամ Սաղաթելյան Լենվելի. այս անվամբ ոչ մի տեղեկություն համացանցում, ոչ մի պաշտոնական հաղորդագրություն։



Մարդկությանը հայտնի գրեթե բոլոր պատերազմների զոհերի քանակը հայտնի է եղել տվյալ հասարակություններին։

44-օրյա պատերազմի զոհերի վերաբերյալ առ այսօր ՀՀ տարբեր պաշտոնյաներ տարբեր թվեր են հրապարակում։