Ներքին 7 ժամ առաջ - 09:08 11-09-2026

Տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8-ով

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 15-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 11-15-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 11-15-ն Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։