Ներքին 1 ժամ առաջ - 16:09 11-09-2026

Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան

Մեր խնդիրը միշտ կայանալու է նրանում, որ դուք չեք լսում: Մենք շատ լավ հասկանում ենք, որ այստեղ մեր ներկայությունն ընդամենը ժողովրդին ճիշտը հասցնելու համար է: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը՝ դիմելով ՔՊ-ականներին:

Նա նշել է, որ իշխանությունն անում է այն, ինչ ուզում է, բայց դա խիստ ժամանակավոր է:
«Չեմ ուզում ժամկետ ասել, չեմ սիրում սխալվել, բայց շատ կարճ ժամանակ հետո դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով»,-ընդգծել է Դավիթ Ղազինյանը։