Ներքին Տեսանյութ 9 ժամ առաջ - 13:53 11-09-2026

Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս

Փաշինյանի ճեպազրույցի ժամանակ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը միացրեց մի ձայնագրություն, որտեղ Փաշինյանը 2018 թ. ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը պաշտոնապես զրո է, արտոնյալների տոկոսը զրո է:

Նա հարցրեց, թե իսկապե՞ս Փաշինյանը հավատում է, որ Գարիկ Սարգսյանի թոշակառու հայրը կարողացել է 10 միլիոն դրամ նվիրել իր որդուն՝ հավելելով, որ Հայաստանում երբեք կոռուպցիայի մակարդակը զրո չի եղել, հակառակը՝ միջազգային վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ այդ թիվն աճել է:

Փաշինյանն ի պատասխան ասաց, որ Գարիկ Սարգսյանը տարիներ ի վեր արտագնա աշխատանքով է զբաղվել:

«Հայաստանում կոռուպցիոն գույք գոյություն չունի, չկա պաշտոնյա, որ ինքը փող ա աշխատում, ինձ էլ փայ ա տալիս, չկա տենց բան, բացառված ա տենց բան: Ես Ձեզ հարց եմ տալիս՝ ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ, ո՞րտեղ ա իմ հյուրանոցը, Կասկադի ո՞ր տարածքն ա իմը, կամ Կասկադից դուրս ո՞ր տարածքն ա իմը, զրո, և դա Ձեր հարցի պատասխանն ա»,- նշել է նա:

Տեսանյութ: