Ներքին 1 ամիս առաջ - 11:53 11-09-2026

Հայաստանն ու Իրաքյան Քուրդիստանը քննարկում են առևտրատնտեսական կապերի զարգացման հարցը

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը Էրբիլում առևտրատնտեսական կապերի զարգացման հարցեր է քննարկել Իրաքյան Քուրդիստանի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի պետ-նախարար Սաֆին Դեզայի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։

«Զրուցակիցները քննարկել են Իրաքյան Քուրդիստանի հետ առևտրատնտեսական կապերի զարգացման, Հայաստանից դեպի Իրաք` ներառյալ Իրաքյան Քուրդիստան, արտահանման խթանման, ինչպես նաև շփումների ակտիվացման, մշակույթի, զբոսաշրջության, տեխնոլոգիական և կրթական ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները»,–նշված է հաղորդագրության մեջ:

Էրբիլ այցելության շրջանակներում Լևոն Պետրոսյանը հանդիպումներ է ունեցել նաև Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետի արտաքին հարցերով խորհրդական և փոխվարչապետի գրասենյակի դիվանագիտական հարաբերությունների բաժնի ղեկավար Փեշավա Մուհամմադի, Իրաքյան Քուրդիստանի վարչապետի արտաքին հարցերով ավագ խորհրդական Բեյան Սամի Աբդուլ Ռահմանի և Իրաքյան Քուրդիստանի առևտրի և արդյունաբերության փոխնախարար Սարվար Քամալ Հավարիի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական օրակարգի ընդլայնմանը և համագործակցության հետագա խորացմանն վերաբերող հարցեր։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան