Ներքին 1 ամիս առաջ - 18:14 09-09-2026

Մեկ ու կես ամիս փակ է լինելու Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը

Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը։ Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ, հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը):

Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք: