Արտաքին 1 ամիս առաջ - 10:29 09-09-2026

Ուկրաինան ԱԹՍ-ներով հարվածել է Նովոռոսիյսկին․ կան զnhեր և վիրավnրներ

Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքը գիշերը անօդաչուների հարձակման է ենթարկվել, հայտնել է քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոն։

Նրա փոխանցմամբ՝ անօդաչուների բեկորներ են ընկել ձեռնարկությունների տարածքներում և բնակելի շենքի մոտ։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 4 հոգի, վիրավորվել՝ 29։

ASTRA-ի՝ բաց աղբյուրների ուսումնասիրության համաձայն՝ հարվածներից հետո հրդեհ է բռնկվել մազութի տերմինալում։ Հրդեհ է գրանցվել նաև քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում։

Նովոռոսիյսկը Ռուսաստանի խոշորագույն նավահանգիստներից և արտաքին առևտրի առանցքային հանգույցներից է։ Օգոստոսին քաղաքի ուղղությամբ հարվածների ակտիվացումը խափանումներ էր առաջացրել նավթի և հացահատիկի բեռնափոխադրումներում։

Նովոռոսիյսկով է արտահանվում ռուսական հացահատիկի մինչև մեկ երրորդը, նավահանգստով են միջազգային շուկաներ մատակարարվում նաև նավթ, մետաղներ և այլ բեռներ։

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում