Ներքին 1 ամիս առաջ - 11:33 08-09-2026

Եթե շարունակեք Ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք. Ավինյանը՝ Զարոկյանին

Երևանի ավագանու նիստում թեժ բանավեճ է տեղի ունեցել ընդդիմադիր Պեդրո Զարոկյանի և
Ավինյանի միջև։

Զարոկյանը քաղաքային իշխանությանը մեղադրել է անգործունակության և անգրագիտության մեջ. «Հերիք ա մեզ տանջեք ձեր անգործությունով, ձեր անգրագիտությունով»:

Ավինյանը զայրացավ և Զարոկյանին զրկեց ձայնի իրավունքից:

«Նախ՝ թող չի, թողեք ա, պարոն քաղաքապետ, եթե Դուք շարունակեք Ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացեք սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք: Ես Ձեզ տալիս եմ նախազգուշացում և զրկում եմ ձայնի իրավունքից: Այլևս էս դահլիճում այդ տեսակ ամբարտավան, վիրավորական խոսքերը ամենակտրուկ ձևով պատժվելու են։ Հերիք եղավ, բոլ եղավ, Ձեր գնահատականները էս դահլիճում այլևս չլսեմ»,- նշեց նա:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված