Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 11:04 08-09-2026

Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան

Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով։ Մարզային ուղևորափոխադրումների կարգը հետևյալն է՝ նրանք կարող են իրականացնել ավտոկայաններում։ Դա պետք է ապահովվի։ Երևանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են։

Այս մասին Երևանի ավագանու նստի ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի փողոցները։ Մի հատիկ տրոլեյբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ՝ «Զոնտիկների» մոտից մարդկանց վերցնում է, «հայ-բուդուր» սաղ աշխարհով սիրենաները միացել են»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված