Ներքին 1 ժամ առաջ - 16:07 07-09-2026

Պապոյանն ու Քիմը քննարկել են ԱԲ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում կարճ հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։ Այս մասին գրել է Գևորգ Պապոյանը։

«Քննարկեցինք թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Անդրադարձ կատարվեց Հայաստանում NVIDIA ընկերության տեխնոլոգիական աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ ներդրումային ծրագրերին»,- գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։