Ներքին 1 ժամ առաջ - 11:05 07-09-2026

Բյուրեղավանում ջրից թունավորման դեպքերի առթիվ նախաձեռնվել է 2 քրեական վարույթ. ՔԿ

Բյուրեղավանում ջրից թունավորման 2 դեպքերի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է 2 քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը):

Վարույթները միացվել են մեկ վարույթում:

Նշանակվել են համալիր փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չի ստացվել:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Ամենից շատ դիտված