Ներքին Միտք 1 ամիս առաջ - 09:50 07-09-2026

Արմեն Գրիգորյանն 1-ին եռյակի այն պատասխանատուներից է, որի հանցավոր գործունեությունն Արցախի հայությանը հայրենազրկեց

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.

ԱԽ նախկին քարտուղար, տխրահռչակ Արմեն Գրիգորյանը մեկ գրքում հավաքել է հանցագործությունների այն շղթան, որում իրեն հատուկ դեր են վերապահել, և որն օգտագործելով՝ դավաճանել է սեփական ժողովրդին:

Արմենը առաջին եռյակի այն պատասխանատուներից է, որի հանցավոր գործունեությունն Արցախի հայությանը հայրենազրկեց, մի ամբողջ սերունդ նահատակման տարավ, իսկ Հայաստանը վերածեց կարկատված ճակատագրով մի երկրի:

Արմեն Գրիգորյանը կյանքում մեկ նպատակ պետք է ունենար՝ ապաշխարել ու ամենօրյա աղոթքներով ակնկալել, որ հայրենի հողն իր նկատմամբ չափազանց խիստ չի գտնվի:

Ինչ վերաբերում է կոնկրետ գրքին, ապա Արմենը, որպես քիչ թե շատ աշխարհ տեսած ու գիրք կարդացած անձ, պետք է իմանար, որ որտեղ կան հերոսներ, այնտեղ պարտադիր կան նաև հակահերոսներ:

Նայում ես Արցախի Մարտունու շրջանի հերոսներին՝ Մոնթեից մինչև քաղաքապետ Ազնավուր, ու այդ նույն օդը շնչած, այդ հողում ծնված ու մեծացած Արմեն Գրիգորյանին:

Հ.Գ. Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա տարիները կանցնեն, ու պատմությունը պետականության կերտման և բանակի հիմնադրման ակունքներում կանգնած մարդկանց առաջին շարքերում կամրագրի Սերժ Սարգսյանի տեղը, իսկ դավաճանների շարքում՝ քո մրցակցությունից դուրս գտնվելը:

ՀԳ 2. Դեռ չեմ խոսում Աղասյան եղբայրների ու հայրենի հողը կյանքի գնով պահած մեր մյուս նահատակների մասին:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով